Սիրիայի իշխանությունները խոստանում են դադարեցնել կրակը, երբ երկիր ժամանեն միջազգային դիտորդները![]() 10 ապրիլի 2012 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը հայտնել է, որ իր երկրում հրադադարը պետք է հաստատվի միջազգային դիտորդների` Սիրիա ժամանելուն պես: Նա հայտնել է նաև, որ դրա հետ մեկտեղ Դամասկոսը պետք է հնարավորություն ունենա ընտրելու այն պետություններին, որոնք դիտորդներ կուղարկեն Սիրիա, որպեսզի երկրի ինքնիշխանությունը չխարխլվի, հայտնել է Սիրիայի արտգործնախարարը: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր միջազգային դիտորդներին շուտափույթ Սիրիա ուղարկելու անհրաժեշտության մասին: Ինչպես երեքշաբթի օրը Մոսկվայում Սիրիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքների ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը, պարզ է դարձել, որ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանի առաքելության հաջողության համար առանցքային նշանակություն է ձեռք բերում միջազգային դիտորդներին շուտափույթ Սիրիա ուղարկելու հարցը: Լավրովը հավելել է, որ Մոսկվան համաձայն է իր ներկայացուցիչներին ուղղել Սիրիա` ՄԱԿ-ի դիտորդների առաքելության կազմում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |