Ռուսաստանն ու ԱՄՆ-ն տեղեկատվություն են փոխանակել բալիստիկ հրթիռների թողարկման մասին![]() 10 ապրիլի 2012 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու ԱՄՆ-ն տեղեկատվություն են փոխանակել բալիստիկ հրթիռների թողարկման մասին 2012թ. փետրվարի 7-ին Ժնևում կնքված համապատասխան պայմանագրի շրջանակներում: Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, այդ մասին հայտարարել է պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման ու միջազգային անվտանգության գծով առաջին տեղակալ Ջեյմի Մանինը: Տվյալների փոխանակումը տեղի է ունեցել 2012թ. ապրիլի 5-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին է տրամադրել Trident II D5 բալիստիկ հրթիռի փորձարկման վերաբերյալ տեղեկությունները, իսկ փոխարենը տվյալներ է ստացել ռուսական հրթիռի փորձարկումների մասին, թե հատկապես որ հրթիռի մասին է խոսքը, չի նշվում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |