Հայաստանի բնությունը տուժեց «իշխանությունը փողի համար,փողը`իշխանության» սկզբունքից![]() 10 ապրիլի 2012 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանում բնապահպանությանը նվիրված կոնֆերանսը սկսվեց մեկ րոպե լռությամբ ի նշան հարգանքի Թեղուտի ոչնչացված անտառների և էկոլոգիապես առողջ Հայաստանի հիշատակի: Կոնֆերանսը կազմակերպել է «Թռչկան» քաղացիական նախաձեռնությունը: «Հանուն կայուն զարգացման ասոցիացիայի » անդամ Կարինե Դանիելյանը նշեց,որ 1997թ.-ից սկսած տեղի ունեցող փոփոխությունները պատահականություն չէին: «Այդ ժամանակ կարծես գրված էր մի այնպիսի օրենսդրություն, որի նպատակն էր մարդկանց հարստացնել»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա: Որպես լուծում բնապահպանն առաջարկեց դադարեցնել բազմաբնակարան շենքերի կառուցումը, գրասենյակները տեղափոխել ծայրամասեր, իսկ կենտրոնում ավելացնել կանաչապատ և ջրային տարածքները: «Թռչկան» քաղացիական նախաձեռնության ներկայացուցիչ Ապրես Զոհրաբյանը հայտարարեց, որ վերջին տարիներին տեղի են ունեցած ծառահատումները նոր հաշվարկի սկզիբ են: Ըստ նրա, ամեն ինչ սկսվեց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանից: Հենց նա սկսեց առաջնորդվել «իշխանությունը փողի համար, փողը`իշխանության» սկզբունքով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |