Շահան Քանդահարյան. Թեկնածուների անսահմանափակ խոստումներն հարգանքի բացակայություն են ընտրողների հանդեպ10 ապրիլի 2012 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի «Ազդակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանն իր հոդվածում գրում է Հայաստանում գալիք ընտրությունների մասին: «Նախընտրական քարոզարշավն արդեն սկսվել է, և կուսակցությունները ցույց են տալիս, որ լիովին օգտագործում են իրենց ողջ ժամանակն առավելագույն հաջող քարոզչության համար: Կարելի՞ է արդյոք նշել, որ ելնելով նախընտրական գործընթացներից, Հայաստանում ընտրություններն անցկացվելու են նոր մակարդակով: Կարելի՞ է արդյոք ապահովել դեմոկրատական ընտրություններ, ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Իշխանությունները մշտապես հայտարարում են այն մասին, որ դրանք լինելու են Հայաստանում ամենաժողովրդավարական ընտրությունները, կոչ են անում դիտորդներ ուղարկել, խոսում են ձայների հաշվարկի ժամանակ ամենաժամանակակից մեթոդներ կիրառելու մասին և այլն: Բայց ոչ, կուսակցությունը, կառավարության բաղկացուցիչ մասն ընտրությունների է գնում առանձին ցուցակով, և հատկապես համագումարները, որոնք անցկացվում են իշխանության կուսակցությունների կողմից, նրանց նոր պատյանն ընդգծում են մեկ ընդհանուր տարր՝ այս ընտրությունները միայն իրենց արտաքին տեսքով են տարբերվում մնացածներից, իսկ դրանց էությունը նույնն է»,- գրում է Քանդահարյանը: «Փոխադարձ հանդուրժողականությունը հիմա բխում է ողջ պետության շահերից, իսկ մի թեկնածուի նկատմամբ ուժի կիրառումը տհաճ նորություն է: Այս չորս շաբաթները պետք է ներկայացնեն այն ամենը, ինչ կատարվել է, այլ ոչ թե առանց սահմանափակումների խոստումների տարափ լինեն: Դա ընտրողների նկատմամբ հարգանքի բացակայություն է, հասարակական կաշառքի տեսակ, որը ոչ մի դեպքում չի կարող հանգեցնել տեղեկացված քաղաքացու ձևավորմանը: Նախընտրական քարոզարշավը կարևոր քայլ է, որի վրա քաղաքակիրթ ձևով պետք է բարձրացնել քաղաքացիների տեղեկացվածությունը՝ միաժամանակ պահպանելով նրանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը»,- գրում է Քանդահարյանը: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |