ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՐԿՈՒ ԲՆԱԿԻՉՆԵՐ12 ապրիլի 2004 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեղադրանքով երկու հոգի ձերբակալվել են: Ինչպես հաղորդել են Հայաստանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունում, ապրիլի 9-ին Երեւանի իրավապահ մարմիններրը ապօրինի զենք կրելու համար բերման են ենթարկել Մոսկվայի բնակիչներ Գեւորգ Մեսրոպյանին եւ Արթուր Մանգասարովին: Քննությամբ պարզվել է, որ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներից մեկն իր համախոհների հետ ահաբեկչություն էին նախապատրաստում: Հանցավոր խումբը խոշոր վարձավճարով հավաքագրել էր նախկինում դատապարտված Գ.Մեսրոպյանին եւ Ա.Մանգասարովին, որոնց ապօրինի զենք էին տրամադրել: Վերջիններս ապրիլի 9-ին հանրահավաքի վայրից դեպի փողոց դուրս եկող մարդկանց շրջանում պետք է կրակոցներ արձակեին տարբեր ուղղություններով` դրանով իսկ խուճապ առաջացնելով ահաբեկչություն կատարելու նպատակով: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի ահաբեկչության եւ զենքի ու զինամթերքի պահպանման, կրելու եւ կիրառելու համար պատիժ նախատեսող հոդվածների համաձայն: Մեսրոպյանը եւ Մանգասարովը քննության ընթացքում խոստովանել են իրենց հանցագործ մտադրությունները: Բացի այդ, Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, երկրում սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված կոչեր անելու եւ իշխանության ներկայացուցիչներին հրապարակավ վիրավորանք հասցնելու համար ապրիլի 11-ին ձերբակալվել է «Արդարություն» ընդդիմադիր դաշինքում ընդգրկված «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |