ԱՊՊԱ-ի ներդրումը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարների ավելացման

ԱՊՊԱ-ի ներդրումը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարների ավելացման

PanARMENIAN.Net - 2012 թվականի առաջին եռամսյակի ԱՊՊԱ-ի գծով տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ չնայած կնքված պայմանագրերի թվի նվազմանը` կտրուկ աճել է գրանցվող ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության տվյալների համաձայն` 2012 թվականի առաջին եռամսյակում պատահարների քանակը կազմել է 4768 այն դեպքում, երբ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է ընդամենը 2869 դեպք, այսինքն աճը կազմել է 66 տոկոս: Ընդ որում, հունվարին դեպքերի քանակն աճել է 54 տոկոսով` ապահովագրվածների թվի կրճատման ֆոնի վրա, իսկ փետրվարին տեղի ունեցած ՃՏՊ-ների թվի աճը կազմել է 90 տոկոս:

Գերազանցվել է մեկ օրվա ընթացքում ՃՏՊ-ների բացարձակ ռեկորդը, որը սահմանվել էր անցյալ տարի և կազմել 120 ՃՏՊ մեկ օրվա ընթացքում: Մարտի 16-ին տեղացած առատ ձյան ժամանակ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ում գրանցվել է 800 զանգ, որից 164-ը եղել է պատահարների վերաբերյալ:

Հատուցման ենթակա վնասների գումարը տարվա սկզբից կազմել է մոտ 1,175 միլիարդ դրամ: Միայն առաջին եռամսյակում կարգավորվել է 3775 գործ, որոնց գծով հատուցվել է 725 միլիոն դրամ, ևս 450 միլիոնը ենթակա է հատուցման, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---