Ապրիլի 11-14-ը Երևանում սպասվում է անձրև

Ապրիլի 11-14-ը Երևանում սպասվում է անձրև

PanARMENIAN.Net - Առաջիկա 5 օրերին Հայաստանի հովտային շրջաններում ցրտահարություն չի սպասվում: Արտակարգ իրավիճակների նախարարությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ Հանրապետության տարածքում ապրիլի 11-ին օրվա ընթացքում, 13-14-ը` օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 15-ին՝ հարավ-արևելյան 1-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-ին կնվազի 2-3, 15-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում ապրիլի 11-ին, 13-14-ին` օրվա երկրորդ կեսին, 12-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---