Հայաստանում «ամենավթարային» անունը Լուսինեն է

Հայաստանում «ամենավթարային» անունը Լուսինեն է

PanARMENIAN.Net - ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը տարվա սկզբից գրանցել է ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում մարմնական վնասներ պատճառելու 128 դեպք, մեկ մարդ զոհվել է: «Անցյալ տարի նույն ժամանակահատվածում տուժողների թիվը կազմել է 69»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

2011 թվականի տվյալների վերլուծության արդյունքում հաստատվել է, որ ՃՏՊ-ների բաշխումը մարզերով տեղի է ունենում գրանցված ավտոմեքենաների քանակին համամասնորեն: Հետևաբար, վթարների առավելագույն թիվը գրանցվում է Երևանում, ընդ որում հիմնականում ցերեկը՝ 13:00-14:00 ժամանակահատվածում: Ընկերությունում գրանցվել է 2 դեպք, որոնց արդյունքում վնաս է պատճառվել 8 օբյեկտի, և 3 դեպք՝ 6-ի:

Յուրովին ռեկորդ է սահմանել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում ապահովագրված մի վարորդ, որը ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում վթարների է ենթարկվել և դրանում մեղավոր է ճանաչվել 5 անգամ: ՃՏՊ-ի մասնակից կանանց թիվն աննշան է` ընդամենը 2,5 տոկոսը: Ընս ընկերության, «ամենավթարային» անունն է Լուսինեն, երկրորդ հորիզոնականը զբաղեցնում են Աննաները:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---