Մեկնարկում է Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի երկրորդ բաց առաջնությունը

Մեկնարկում է Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի երկրորդ բաց առաջնությունը

PanARMENIAN.Net - «Օրանժ Արմենիա» ընկերությունից PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին, որ վաղը` ապրիլի 11-ին, ժամը 14:00-ին «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր խանութում տեղի կունենա Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի երկրորդ բաց առաջնության մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս:

Ասուլիսի ընթացքում միջոցառման կազմակերպիչները` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Orange-ը, կհայտարարեն Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի 2-րդ առաջնության մեկնարկը: Բանախոսներն են ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան

Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, աջակցել երիտասարդներին դրսևորվել խաղերի բիզնես ոլորտում: Առաջին անգամ առաջնությունը տեղի ունեցավ 2011թ.: Առաջնության 25 մասնակիցների գերակշռող մասն ուսանողներ էին Երևանի պետական համալսարանից, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայից, ՀՊՃՀ-ից (Պոլիտեխնիկ), Հայաստանի բաց համալսարանից: Մասնակիցների թվում են նաև դպրոցականներ և ընկերություններ: Ժյուրիի կազմում էին «Օրանժ Արմենիա», «Մայքրոսոֆթ», «Սորսիո», «Տրիադա», «Թեոկեն», «Թի Էքս Սիստեմս», «ԷԴՋ Գեյմինգ» ընկերությունների ներկայացուցչիներ, Արդիական տեխնոլոգիաների մասնագետների ասոցիացիան:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---