Իսրայելը կարող է հրթիռ որսացող համակարգեր տեղադրել գազ արդյունահանող սարքերի վրա

Իսրայելը կարող է հրթիռ որսացող համակարգեր տեղադրել գազ արդյունահանող սարքերի վրա

PanARMENIAN.Net - Իսրայելի բանակը դիտարկում է գազ արդյունահանող սարքավորումների վրա հրթիռ որսացող համակարգեր տեղադրելու հնարավորությունը, որոնք իսրայելական ընկերություններն առաջիկա տարիներին պլանավորում են կառուցել Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Այդ մասին հաղորդում է MIGNews-ը՝ մեջբերելով The Jerusalem Post-ը:

Իսրայելը մտավախություն ունի, որ «Հեզբոլլահը» կփորձի հարձակվել պլատֆորմների վրա` հակածովային հրթռիների կամ պայթուցիկ նյութերով բեռնված նավերի օգնությամբ:

Իսրայելի ռազմածովային նավատորմը մտահոգված է վերջերս Սիրիայի կողմից ռուսական «Յախոնտ» հականավային հրթիռների ձեռք բերմամբ, որոնք կարող են հանձնվել «Հեզբոլլահին» և օգտագործվել գազ արդյունահանող պլատֆորմների վրա հարձակվելու համար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---