ԱԱ-2018-ի համար Կրասնոդարի մարզադաշտի կառուցումը կսկսվի 2013-ի վերջին10 ապրիլի 2012 - 17:28 AMT PanARMENIAN.Net - 2018թ աշխարհի առաջնության խաղերի համար նախատեսված Կրասնոդարի մարզադաշտի շինարարությունը կմեկնարկի 2013-ի ավարտին: Այս մասին հաղորդել է Կուբանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի ղեկավար Յուրի Ռիսինը: «Ամենայն հավանականությամբ, շինարարությունը կսկսվի հաջորդ տարվա վերջում: Մենք այնքան էլ շատ ժամանակ չունենք: Իրականում, միայն թվում է, որ 2018-ը դեռ հեռու է»,-Ռիսինի խոսքը հաղորդում է Ինտերֆաքսը: Ըստ նրա, 50 հազար հանդիսատես տեղավորող մարզական օբյեկտը կկառուցվի 2,5-3 տարի: Նրա` շահագործման հանձնվելուց հետո, անհրաժեշտ կլինի անցկացնել թեստային մրցումներ: Մինչև ընթացիկ շաբաթվա վերջ ժյուրին կընտրի ֆուտբոլային մարզադաշտի լավագույն ճարտարապետական լուծման հաղթողին: Ապրիլի 10-ին Կրասնոդար է ժամանել ՖԻՖԱ-ի հանձնաժողովը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ |