ԱԺ մոնիտորինգային աշխատանքային խումբը քննարկել է կազմակերպչական հարցեր

ԱԺ մոնիտորինգային աշխատանքային խումբը քննարկել է կազմակերպչական հարցեր

PanARMENIAN.Net - «Ընտրական օրենսգրքի» կիրառման և ընտրական գործընթացների մոնիտորինգային աշխատանքային խմբի երկրորդ նիստում այսօր քննարկվեցին կազմակերպչական հարցեր: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի մասնակցությամբ անցկացված քննարկմանը նախանշվեցին առաջիկա անելիքները:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ընթացած քննարկմանը ներկա էին ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած վեց կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության», ՀԿԿ-ի և ՀԴԿ-ի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Աշխատանքային խմբի երկրորդ նիստը, նախագահեց ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ստյոպա Սաֆարյանը («Ժառանգություն»), Երջանիկ Ղազարյանը (ՀԿԿ), Գագիկ Մելիքյանը (ՀՀԿ), Արտյուշ Շահբազյանը (ՀՅԴ) և Արամ Սարգսյանը (ՀԴԿ) հնչեցրին իրենց առաջարկները խախտումների վերաբերյալ դիմումներն ստանալու ու քննարկելու կարգի, տեղական ինքնակառավարման և գործադիր մարմինների պատասխանատուներին հրավիրելու, իրավապահ մարմինների հետ համագործակցելու և նմանատիպ այլ հարցերի վերաբերյալ:

Ստյոպա Սաֆարյանն առաջարկեց, որ խմբի անդամներն ուշադրության առանցքում պահեն 41 տեղամասերում մեծամասնական ընտրակարգով գրանցված` անկուսակցական կամ ինքնաառաջադրված թեկնածուներին: ԱԺ նախագահն առաջարկեց մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար ևս ստեղծել խմբում իրենց մտահոգությունները ներկայացնելու հնարավորություն:: Խորհրդարանի ղեկավարի կոնկրետ հարցեր քննարկելու և գործնական լուծումներ տալու առաջարկ հնչեց: ՀՀ քաղաքացիների` կրկնակի անձնագրեր ունենալու մասին, Աժ նախագահն առաջարկեց հաջորդ նիստում պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պատասխանատուներին, որն ընդունվեց աշխատանքային խմբի մասնակիցների կողմից:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---