Ալի Սալիմ Ասադ. Թուրքիան Սիրիայում վաղուց մարտական գործողություններ է անցկացնում, միայն գաղտնի10 ապրիլի 2012 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում իրավիճակի կարգավորման «ճգնաժամային սցենարի» մասին թուրքական հայտարարությունների առիթ է ծառայել Թուրքիայի սահմանամերձ շրջաններում փախստականների ճամբարների հետ կապված իրավիճակը: Այդ մասին հայտարարել է սիրիացի հասարակական գործիչ, դոկտոր Ալի Սալիմ Ասադը, հաղորդում է Gtimes-ը: Նրա խոսքով, դրանք ստեղծվել են Թուրքիայի կողմից երկակի նպատակներով: «Իսկապես, Կիլիսի և Հաթայի ճամբարներ են փախել Ջիսր էշ Շուգուր, Իդլիբ սիրիական շրջանների բնակիչներ: Փախստականների հետ միասին այնտեղ են փախել ընդդիմության գրոհայիններ: Արդյունքում Թուրքիայում փախստականների ճամբարները դարձել են «Ազատ սիրիական բանակի» գրոհայինների բազաները: Հենց փախստականների ճամբարներից է կատարվում Սիրիայի ողջ տարածքում գրոհայինների գործողությունների կառավարումը: Բնական է, որ Թուրքիան ընդդիմության գրոհայիններին ցուցադրում է բազմակողմանի աջակցություն և օգնություն»,- ասել է Ասադը: Ինչ վերաբերվում է մարտական գործողություններին, ապա, նրա խոսքով, Թուրքիան դրանք Սիրիայում վարել է նաև նախկինում: Բայց դրանք եղել են թուրքական հատուկ ծառայությունների գաղտնի գործողություններ, որոնց շրջանակներում ստեղծվել են գրոհայինների բազաներ, զենք մատակարարելու ուղիներ, լոգիստիկա, հոսպիտալներ և այլն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |