ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկայիս վիճակին ու հեռանկարներին: Հանդիպման ավարտին դեսպանը Ս.Սարգսյանին հրավիրել է մասնակցելու ԱՄՆ Զինված ուժերի եվրոպական հրամանատարության ֆինանսական աջակցությամբ վերանորոգված Թալինի հիվանդանոցի բացման արարողությանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---