Տիգրան Սարգսյան. Հայաստանի բանկային հատվածում «տաք» փողեր չեն եղել10 ապրիլի 2012 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Ճգնաժամի առանձնահատկությունը Հայաստանի համատեքստում այն է, որ նրա բանկային հատվածն ավելի լավ է նախապատրաստվել իրադարձությունների նման ընթացքին, քան ԱՊՀ այլ երկրները: Այդ մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, դա տեղի է ունեցել նրա շնորհիվ, որ բանկային հատվածում բարեփոխումն ավելի վաղ է ավարտվել, քան այլ երկրներում և Հայաստանի բանկային հատվածում չեն եղել «տաք» փողեր: «Հսկողությունը շատ ուժեղ է եղել, և բանկերի հրապարակային հաշվետվությունները համապատասխանել են իրականությանը, չեն եղել վատ ակտիվներ, և միջազգային ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքը մեզ շրջանցել է նման իրավիճակի շնորհիվ, ի տարբերություն Ղազախստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, որտեղ ներգրավված են եղել «տաք» փողեր միջազգային ֆինանսական շուկաներից»,- ասել է նա: Միաժամանակ, ինչպես նշել է վարչապետը, ճգնաժամը շոշափել է Հայաստանին իր երկրորդ ալիքով իրական հատվածի միջոցով: Ամենից առաջ դա կապված է եղել Ռուսաստանում իրավիճակի հետ, որովհետև ձեր երկրի տնտեսական իրավիճակն ուժեղ ազդում է Հայաստանում տնտեսական իրավիճակի վրա: Տիգրան Սարգսյանը բերել է իրադարձությունների նման ընթացքի հետևյալ պատճառները: Առաջին հերթին, նրա խոսքով, Հայաստանի իրական հատվածում ռուսական ձեռնարկությունների տեսակարար կշիռը շատ բարձր է: Երկրորդ ասպեկտը կապված է ներդրումների հետ, որովհետև Հայաստանում հիմնական ներդրումներն իրականացվում են Ռուսաստանից և իրավիճակի վատթարացումը, իհարկե, հանգեցնում է ներդրումային հոսքի կրճատման: Երրորդ գործոնը մասնավոր տրանսֆերտներն են: Հայաստանի շատ քաղաքացիներ աշխատում են Ռուսաստանում, և տարեկան շուրջ 1 մլրդ դոլար մասնավոր տրանսֆերտները Հայաստանի համար զգալի նշանակություն ունեն: Հիմնական դասը, որը Հայաստանը քաղել է այս ճագնաժամից, անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն հատկացնել արդյունաբերական քաղաքականությանը, դիվերսիֆիկացնել ՀՆԱ կառուցվածքը, իրական հատվածում բարեփոխումներն իրականացնել ավելի արագ տեմպերով, հավելել է վարչապետը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |