Կառավարությունը դիտարկում է ողջ Հայաստանը որպես օֆշորային գոտի, հայտարարել է Տիգրան Սարգսյանը10 ապրիլի 2012 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանում բարձր աշխարհաքաղաքական ռիսկերը հաշվի առնելով՝ Հայաստանը որպես փոխհատուցում բարենպաստ պայմաններ է ստեղծում բիզնեսի համար: Այդ մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, տնտեսական ծրագրում արձանագրված է, որ գործարար միջավայրի բարելավումը Հայաստանի համար առաջնահերթություն է: «Ուստի ձեռնարկատիրության ազատության ինդեքսով մենք բավական լավ տեղ ենք զբաղեցնում աշխարհում: Ընդհանուր առմամբ Հայաստանում տնտեսական ազատությունը շատ բարձր է գնահատվում, և մենք պետք է այդ առավելությունը ցուցադրենք ներդրողներին»,- ասել է նա: Բացի դրանից, ինչպես նշել է վարչապետը, ստեղծվում են մեխանիզմներ, որոնք գրավիչ են ներդրողների համար: Օրինակ, մասնավոր հատված-պետություն գործընկերությունը: «Մենք ստեղծել ենք աշխատող մեխանիզմներ, առավելությունների համակարգ մասնավոր ներդրողների համար, որոնք կապված են հարկային արտոնությունների հետ: 14 նման նախագծեր արդեն հաստատվել են կառավարության կողմից»,- ասել է նա: Դրա հետ կապված Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ընդունել է ազատ առևտրի մասին օրենքը: «Բացի դրանից, մենք դիտարկում ենք ողջ Հայաստանը որպես օֆշորային գոտի, մենք փոքր տարածք ունենք, և այն պետք է ընդհանուր առմամբ գրավիչ լինի բիզնեսի համար»,- ասել է նա:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |