ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՐԺԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ12 ապրիլի 2004 - 22:22 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Ախալցխայի շրջանի դատարանը մերժել է Հայկական հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ՀՀԿՀԽ) գրանցելու վերաբերյալ դիմումը` բացատրելով դա «փաստաթղթային անճշտություններով»: Ինչպես նշում է «Ա-Ինֆո» գործակալությունը, տվյալ պատասխանը ՀՀԿՀԽ-ին է հանձնվել օրենքով այդ դեպքերի համար սահմանված 30-օրյա ժամկետի վերջին օրը: Մինչդեռ, վրացական օրենսդրության համաձայն, եթե դատարանը չի հայտնում իր որոշումը 30 օրվա ընթացքում, հասարակական կազմակերպությունը ինքնաբերաբար համարվում է գրանցված: Այնուամենայնիվ ՀՀԿՀԽ-ն այժմ պատրաստվում է սրբագրել մատնանշած փաստաթղթային անճշտությունները` նոր դիմում ներկայացնելու համար:![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |