Հայաստանը հետաքրքրված է Իրանի միջուկային ծրագիրի` բանակցային գործընթացի միջոցով կարգավորմամբ

Հայաստանը հետաքրքրված է Իրանի միջուկային ծրագիրի` բանակցային գործընթացի միջոցով կարգավորմամբ

PanARMENIAN.Net - Հայաստանը հետաքրքրված է Իրանի միջուկային ծրագիրի` բանակցային գործընթացի միջոցով կարգավորմամբ: Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Անխոս, այսօր գոյություն ունեն մեծ ռիսկեր, այդ թվում` Իարնի դեմ միջազգային պատժամիջոցները: Դրանք արգելակում են տնտեսական հարաբերությունների զարգացումը: Այդ գործընթացն իրականանում է դիվանագիտական հարաբերությունների, ՄԱԳԱՏԷ-ի հետ ուղիղ կապերի մակարդակում»,-ասել է նա:

Այս առնչությամբ վարչապետը հավելել է, որ պատմականորեն Հայաստանն ու Իրանը բարիդրացիական հարաբերությունների մեջ են և մինչ օրս պահպանում են դրանք: «Մենք մեծ համայնք ունենք Իրանում: Իրանական կառավարությունը բարենպաստ պայմաններ էստեղծել հայերի համար: Հաշվի առվելով բոլոր փաստերը` պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի պահապանենք հարաբերությունները և հասնենք նրան, որ դրանց ոչինչ չսպառնա»-հավելել Է Սարգսյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---