Իրան մտադիր է ՀՀ հետ բարեկամական հարաբերություններն օգտագործել ղարաբաղյան հակամարտության արդար լուծման համար![]() 10 ապրիլի 2012 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը պետք էլուծվի խաղաղ ճանապարհով` միջազգային իրավունքի նորմերի սահմաններում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Բահեր Բահրամին, հաղորդում է ANS հեռուստաալիքը: Իրանցի դիվանագետի խոսքով, իրանական կողմը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի տարածաշրջանի երկրների ջանքերով: Բահրամին հավելել է, որ Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները Իրանը մտադիր է օգտագործել միջազգային իրավունքի նորմերի սահմաններում ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդար կարգավորման համար:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |