Զոլյանը վիճարկում է ԿԳՆ նախարարի հրամանը![]() 10 ապրիլի 2012 - 22:06 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով ՀՀ Կրթության և գիտության նախարարության կայքի առաջին էջում տեղադրված Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ հայտարարելու վերաբերյալ ՀՀ ԿԳՆ 06.04.2012թ N 160-Ա հրամանի իրավական հիմքերի և օրինաչափության մասին բազմաթիվ հարցումները՝ հետագա շահարկումերը կանխելու նպատակով ԵՊԼՀ ռեկտորը ստիպված է ներկայացնել այս հրամանի հետ կապված ողջ նամակագրությունը, ինչպես նաև 10.04.2012թ. «Առավոտ» օրաթերթում հրապարակված հարցազրույցի առաջին մասը: Ցավոք, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը արձակել է հրաման, որտեղ առկա են նոր աղաղակող շեղումներ գործող օրենսդրությունից: Հատուկ ուշադրություն ենք ուզում հրավիրել նախարարի կողմից ստորագրված 29.03.2012թ. N 01/16/3098-12 «Ծանուցում» կոչված նամակին: Այժմ լրացուցիչ ուսումնասիրություն է կատարվում հրամանում տեղ գտած նոր օրենսդրությանը հակասող դրույթների վերաբերյալ, որից հետո համալսարանը պատրաստվում է դիմել «Հիմնադրին» (ՀՀ Կառավարությանը) և դատարան՝ այս հրամանը չեղյալ համարելու հայցադիմումով, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարին կարգապահական տույժի ենթարկելու առաջարկով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |