«Շիրակ կենտրոն». Մշակութային տարածքի և տեխնոպարկի քաղաքում փողոցները անանցանելի են (վիդեո)

«Շիրակ կենտրոն». Մշակութային տարածքի և տեխնոպարկի քաղաքում փողոցները անանցանելի են

PanARMENIAN.Net - «Շիրակ կենտրոն» հ/կ-ից PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին, որ ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 1-ի նիստում «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքը /նախկինում՝ Կումայրի,Ալեքսանդրապոլ, Լենինական/ մշակութային տարածք է ճանաչվել:

Նույն որոշման մեջ` որպես պատճառաբանություն մասնավորապես ասվում է. «Գյումրին այն եզակի բնակավայրն է, որտեղ այսօր էլ ակտիվ կենցաղավարում են գրեթե բոլոր ավանդական արհեստները: Քաղաքը նախախորհրդային շրջանում համարվել է Կովկասի արհեստագործական կենտրոններից մեկը, որտեղ արհեստավորների թիվը կազմել է ավելի քան 5 հազար մարդ:

Առանձնապես տարածված էին շինարարական, մետաղամշակման արհեստները, ատաղձագործությունը, քարտաշությունը, որմնադիրությունը, պղնձագործությունը, դարբնությունը, ոսկերչությունը, անագագործությունը, արծաթագործությունը, կահույքագործությունը և այլն»:

«Շիրակ կենտրոնը» անդրադարձել է Գյումրու կենտրոնական մասի քարուքանդ և անանցանելի վիճակում գտնվող տասնյակ փողոցներից երեքին` Մազմանյան, Լալայան և Շեդրինի փողոցներին, որոնք անգամ հետերկրաշարժյան տարիներին նման անմխիթար վիճակում չէին: «Շիրակ կենտրոնը» հույս ունի, որ տեսանյութից հետևություններ կանեն նաև Գյումրին Հայաստանի հպարտություններից մեկը համարող իշխանությունները, ովքեր Գյումրիում միայն մեկ կարկատած փողոց գիտեն և քաղաքապետարան ու մարզպետարան այցելելիս դրանով են երթևեկում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---