ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՆԻՍՏԸ13 ապրիլի 2004 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրում ընթանում է երկիրը կառավարող քաղաքական կոալիցիայի (Հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» եւ «Դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչների) նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով իրազեկ աղբյուրները, ենթադրվում է, որ նիստի մասնակիցները քննարկում են նախորդ գիշեր խորհրդարանի շենքի մոտ ոստիկանության կողմից ընդդիմության ցույցի ցրումից հետո երկրում տիրող իրավիճակը: Նույն աղբյուրների համաձայն` մինչ այդ քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչները նախորդ գիշերվա իրադարձությունների առնչությամբ խորհրդակցություն են անցկացրել խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի մոտ` քննարկելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |