Բրազիլիայում կներկայացվի «Բաց կառավարման գործընկերության» շրջանակներում մեր գործողությունների ծրագիրը![]() 11 ապրիլի 2012 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Երեկ` ապրիլի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ Գործողությունների ծրագրի պաշտոնական ներկայացումը: Միջոցառմանը ներկա էին Գործողության ծրագիրը մշակած աշխատանքային խմբի անդամները, Հայաստանում ԱՄՆ և Բրազիլիայի դեսպանությունների ներկայացուցիչները: Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարությունից, փոխնախարար Աշոտ Հովակիմյանը մանրամասն ներկայացրել է իր գլխավորած աշխատանքային խմբի գործունեությունը, հատուկ շեշտելով, որ խմբում հավասարապես ընդգրկված էին ինչպես պետական գերատեսչությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության ծրագրերն առավելապես նպատակաուղղված են Հայաստանում հանրային կառավարման համակարգի արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը: «Բաց կառավարման գործընկերության» նպատակն է կառավարման ոլորտում բարեփոխումներ խթանել` բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: Նախաձեռնությունը համակարգում է միջկառավարական հանձնաժողովը, որը բաղկացած է 8 հիմնադիր պետություններից` Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա և Միացյալ Թագավորություն: ՀՀ Գործողությունների ծրագիրը պաշտոնապես ներկայացվելու է միջազգային հանրությանը ապրիլի 16-18-ին Բրազիլիայի մայրաքաղաքում կայանալիք «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության բարձր մակարդակի տարեկան հանդիպմանը: Նախատեսվում է միջգերատեսչական խորհրդակցությունների և հանրային քննարկումների արդյունքում մշակել Գործողությունների ծրագիր, որով կսահմանվեն կառավարման ոլորտի բարեփոխմանն ուղղված իրատեսական խնդիրներն ու ժամկետները: Հայաստանի կառավարությունը կներկայացնեն ԱԳՆ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ Արման Հակոբյանը, իսկ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից Բրազիլիայում հանդիպմանը ներկա կլինեն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ, «Բաց կառավարման գործընկերության» աշխատանքային խմբի անդամ Լիանա Դոյդոյանը և Գյումրիի Ասպարեզ լրագրողական ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |