ՌԴ ԱԳ փոխնախարար.Իրանական հարցի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ հակասությունները չարժե ուռճացնել

ՌԴ ԱԳ փոխնախարար.Իրանական հարցի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ հակասությունները չարժե ուռճացնել

PanARMENIAN.Net - Իրանական միջուկային հարցի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ հակասությունները չարժե ուռճացնել, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը Վաշինգտոնի Եվրոպական ինստիտուտում կոնֆերանսի ավարտից հետո:

Ռյաբկովը գոհունակություն է հայտնել, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ ակնկալում են Թեհրանի և միջազգային «վեցնյակ» միջնորդների (ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան) բանակցությունների նոր փուլի դրական արդյունքներ: Ըստ նրա, Մոսկվան հուսով է, որ Իրանը բանակցությունների հարցում կառուցողական մոտեցում կցուցաբերի:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---