Վլադիմիր Պուտինին դուր է գալիս Ռուսաստանում «մասնավոր բանակներ» ստեղծելու գաղափարը![]() 11 ապրիլի 2012 - 17:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ, ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում ռուսական ընկերությունների դուրս գալը մասնավոր զինվորական ծառայությունների շուկա: Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը՝ Պետդումայում հանդես գալով կառավարության աշխատանքի մասին ամփոփիչ հաշվետվությամբ: «Ձեզ չի՞ թվում, որ մենք պետք է ներկայացված լինենք ծառայությունների այդ շուկայում, հասկանալով, որ դա ազդեցության որոշակի գործիք է: Պատրա՞ստ եք դուք ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի այդ ուղղությամբ»,- հարցրել է «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը: «Կարծում եմ, որ դա իսկապես ազգային շահերի իրագործման գործիք է առանց պետության ուղղակի մասնակցության: Կարծում եմ, որ այդ մասին կարելի է մտածել»,- ասել է Պուտինը: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, այժմ աշխարհում կան հարյուրից ավելի մասնավոր զինվորական և պահակային ընկերություններ, ամենից առաջ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում: Նրանց գործունեության ոլորտն օբյեկտների պահպանությունն է, բանակային և ոստիկանական ստորաբաժանումների մարզումը, անվտանգության ոլորտում խորհրդատվական ծառայությունների տրամադրումը և այլն: Դրանք աշխատում են կառավարությունների և ՊՆ-երի հետ պայմանագրերով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |