Ադրբեջանի ԶԼՄ-ները կրկին ապատեղեկատվություն են տարածում շփման գծում իրավիճակի մասին

Ադրբեջանի ԶԼՄ-ները կրկին ապատեղեկատվություն են տարածում շփման գծում իրավիճակի մասին

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հայտարարել է, որ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հայերը խախտել են հրադադարի ռեժիմը և ղարաբաղյան կողմը վիրավորներ ունի, ապատեղեկատվություն է: Նա նշել է, որ ԼՂՀ ՊԲ-ն պահպանում է հրադադարի ռեժիմը սահմանի ողջ երկայնքով, իսկ ԼՂՀ ՊԲ վիրավորներ չկան:

Trend գործակալությունն այսօր, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուին, հայտնել է, թե իբր «Ֆիզուլիի ուղղությամբ ԼՂՀ ՊԲ կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, իսկ պատասխան կրակի արդյունքում վիրավորել է ղարաբաղցի զինծառայող»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---