Երևանում ելույթ կունենան Պո և Կատել ֆրանսիական խմբերը11 ապրիլի 2012 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին ժամը 19:00-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունենալու Ֆրանսիայից ժամանած Պո և Կատել խմբերի համերգը, որը կազմակերպում է FRENCH BAZAR կազմակերպությունը` Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում: FRENCH BAZAR կազամկերպության նպատակն է` նպաստել և զարգացնել մշակութային շփումը Հայաստանի, Ֆրանսիայի և ֆրանկոֆոն այլ երկրների (Բելգիա, Շվեցարիա և այլն) միջև հայ և ֆրանկոֆոն արվեստագետների մասնակցությամբ կենդանի համերգներ կազմակերպելով: Կազմակերպությունը նպատակ ունի Հայաստանում նպաստել Ֆրանկոֆոնիայի զարգացմանը,, հայ երիտասարդների շրջանում ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի հանդեպ ունեցած հակման և ձգտման առաջընթացին: Համերգի աջակիցն է Ֆրանսիական համալսարանը, Փարիզի քաղաքապետարանը, Բաս-Նորմանդիա մարզը, Գրենոբլ քաղաքը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը: Մուտքն ազատ է: Ֆրանկոֆոնիան, որպես շարժում, միավորում է 75 պետություն, որոնցից 56-ը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ են, 19-ը` դիտորդներ: Այդ կազմակերպության հովանու ներքո տոնվում են Ֆրանկոֆոնիայի օրերը, շաբաթները և ամիսները: Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միացել է 2008 թ-ին: Այս տարի Կինշասայի գագաթաժողովում երկրին շնորհվելու է լիիրավ անդամի կարգավիճակ: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի միջոցառումները սկսվել են մարտի 16-ին, Բիզեի «Կարմեն» օպերայի համերգային կատարմամբ: Պաշտոնապես միամսյակն ավարտվելու է ապրիլի 13-ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |