Հյուսիսկորեական արբանյակի գործարկումը կարող են քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում![]() 11 ապրիլի 2012 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունը Հյուսիսային Կորեայից պահանջում է հրաժարվել արբանյակով հրթիռի գործարկման ծրագրերից: Ինչպես CNN հեռուստաալիքի եթերում հայտնել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը, «Կվանմյոնսոն-3» արբանյակով «Ընհա-3» կրիչ-հրթիռի գործարկումը, եթե այն կայանա, կարող է քննարկման առիթ դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Հյուսիսկորեական կողմի ծրագրերում Ռայսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի խախտում է դիտում: Ավելի վաղ Պհենյանի գործողությունների առթիվ իր մտահոգությունն էր հայտնել արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Մինչդեռ Հյուսիսային Կորեան, չնայած միջազգային քննադատությանը, չի հրաժարվում հրթիռի գործարկման ծրագրերից, և գործարկման բոլոր նախապատրաստություններն ավարտված են:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |