Իրանի հետախուզությունն անօդաչու ինքնաթիռների օգնությամբ Պարսից ծոցում նկարահանել է ամերիկյան նավերը![]() 11 ապրիլի 2012 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Իրանական հետախուզությունն անօդաչու ինքնաթիռների շնորհիվ Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ավիակիրների և այլ նավերի մանրամասն լուսանկարներ է ստացել: Ինչպես հաղորդում է iran.ru կայքը, այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է Իրանի ՀՕՊ «Հաթամ ալ-Անբիա» բազայի հրամանատար Ֆարզադ Էսմայիլին: Նրա խոսքով` իրանական անտեսանելի անօդաչու ինքնաթիռները պարբերաբար թռչում են այդ տարածքով և նկարահանումներ կատարում: Էդմայիլին նաև հերքել է The Washington Post թերթի հաղորդագրությունը, թե ԿՀՎ-ն իր անօդաչու ինքնաթիռների օգնությամբ լուսանկարում է Իրանի միջուկային օբյեկտները: Նրա խոսքով` նման նկարահանում իսկապես կատարվել է, սակայն ոչ թե անօդաչուներով, այլ ԱՄՆ հետախուզական արբանյակների միջոցով:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |