Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ապրիլի 22-ին Ազատության հրապարակում

Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ապրիլի 22-ին Ազատության հրապարակում

PanARMENIAN.Net - Հռչակավոր օպերային երգիչ, տենոր Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ապրիլի 22-ին Երևանում` Ազատության հրապարակում: Համերգի ժամանակ հանրաճանաչ տենորին կնվագակցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան), որը կղեկավարի դիրիժոր Մարչելլո Ռոտան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամլո քարտուղար Անահիտ Օրդյանը:

Համերգը տեղի կունենա Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու տոնակատարությունների շրջանակում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---