Թեհրանը հարյուրավոր եվրոպական ընկերությունների արգելել է իրենց արտադրանքն արտահանել ԻԻՀ![]() 11 ապրիլի 2012 - 21:36 AMT PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները 100 եվրոպական ընկերությունների արտադրանքի ներկրման վրա արգելք են դրել ի պատասխան Իսլամական Հանրապետության նավթային սեկտորի դեմ պատժամիջոցներին Եվրամիության կողմից: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը` հղում կատարելով Al-Alam տեղական հեռուստաալիքին: Պատժամիջոցների ցուցակում հայտնված ընկերությունների ցուցակը հաղորդագրության մեջ չի բերվում: Ավելի վաղ Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումը Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Իսպանիա և Գերմանիա: Հավանաբար, նման միջոցներ կձեռնարկվեն նաև Իտալիայի հանդեպ:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |