Ցնցումներն Ինդոնեզիայում շարունակվում են. Վերջին ժամվա ընթացքում առնվազն հինգ երկրաշարժ է տեղի ունեցել![]() 11 ապրիլի 2012 - 21:42 AMT PanARMENIAN.Net - Չորեքշաբթի օրը Հնդկական օվկիանոսում` Սումատրա ինդոնեզիական կղզու ափի մոտ, ընդհանուր առմամբ 23 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, այդ թվում առնվազն հինգը` վերջին ժամվա ընթացքում: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը` հղում կատարելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը: Ինդոնեզիական սեյսմոլոգների տվյալների համաձայն` դրանցից առավել հզորի մագնիտուդը կազմել է 8,9 (ամերիկյան սեյսմոլոգների տվյալներով` 8,6): ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հաղորդել է, որ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Աչեհ գավառի մայրաքաղաք Բանդա Աչեհից 495կմ հարավ-արևմուտք` 23կմ խորության վրա: Վերջին ցնցումների մագնիտուդը կազմել է ավելի քան 5,0, հաղորդում է աղբյուրը:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |