ԲԱՔՎՈՒՄ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ` ԻՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՈՒԺՈՎ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ14 ապրիլի 2004 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Եթե իրավիճակը Հայաստանում հանգեցնի քաոսի կամ սուր ներքաղաքական առճակատման, ապա Ադրբեջանը հնարավորություն կստանա օգտվել դրանից իր տարածքները ուժով ազատագրելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը, հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Նրա խոսքերով, այդ դեպքում Ադրբեջանը կվարվի այնպես, ինչպես «ժամանակին վարվեցին հայերը` Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները զավթելու համար, օգտվելով Ադրբեջանում քաղաքացիական հակամարտության իրավիճակից, որը առաջացել էր Սուրեթ Հուսեյնովի գործողությունների հետեւանքով»: Սակայն, դատելով ամեն ինչից, դրան գործը չի հասնի, ասել է քաղաքագետը: Միեւնույն ժամանակ, նա չի բացառել, որ «հայկական կողմը կարող է օգտագործել բոլոր հնարավորությունները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը իրենց ցանկացած ձեւով հասնելու, կամ իրավիճակը կոնսերվացնելու համար»: Ռասիմ Մուսաբեկովի խոսքերով, այդ նպատակներին հասնելու համար հայերը կարող են գնալ եւ սեփական կառավարության տապալմանը: Եվ քանի դեռ նոր ղեկավարությունը կմտնի հունի մեջ եւ կսկսի ենթարկվել արտաքին ճնշումների, ժամանակ կանցնի, գտնում է նա: «Ես կարծում եմ, որ որեւէ առաջխաղացում խաղաղ կարգավորման հարցում չի ակնկալվում: Նման փոփոխությունը Հայաստանում կարող է արգելակել կարգավորման գործընթացը, որն առանց այն էլ փակուղում է գտնվում»,- եզրափակել է ադրբեջանցի քաղաքագետը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |