Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Վանիկ Ավետիսյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Վանիկ Ավետիսյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Թուրքական Անթալիայում, որտեղ տեղի է ունենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, ապրիլի 11-ին հայ ծանրորդներից հարթակ են դուրս եկել Վանիկ Ավետիսյանը և Սամվել Գրիգորյանը, ովքեր հանդես են գալիս մինչև 69 կգ ք/կ-ում:

Ավետիսյանը պոկում վարժությունում կարողացել է բարձրացնել 144 կգ ծանրաձող, իսկ պոկում վարժությունում` 172:

Երկամարտի արդյունքում, 316կգ արդյունքով, Ավետիսյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Գրիգորյանը առաջին վարժությունում գլխավերևում կարողացել է պահել 140 կգ, երկրորդում` 165: Այս ծանրորդը 305կգ արդյունքով զբաղեցրել է 10-րդ հորիզոնկանը:

Ապրիլի 15-ին Հայսատաի հավաքականի ներկայացուցիչներից հարթակ դուրս կգա Հայկ Հակոբյանը`( +105 ք/կ ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---