ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ապրիլի 12-ի`ժամը 10.00-ի դրությամբ միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:

Ապրիլի 12-ի` ժամը 10.00-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Ջերմաստիճանի բարձրացման հետ կապված նշված ճանապարհահատվածում առկա է ձնահյուսի վտանգ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---