Շանհայում ավարտվել է Չեմպիոնների լիգայի Տրոֆի-տուրը![]() 12 ապրիլի 2012 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի չինացի երկրպագուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Տրոֆի-տուրի նկատմամբ, որն ապրիլին հասել է Շանհայ: Ապրիլի 6-8 ընկած ժամանակահատվածում ավելի քան 17 հազար մարդ կայցելի Չեմպիոնների լիգայի ցուցահանդեսին: Շանհայ են ժամանել Նիդերլանդների երկու նախկին խաղացողներ` Ռոնալդ դե Բուրը և Ռուդդ Գուլլիտը, ովքեր կարյերայի ընթացքում 2 անգամ նվաճել են եվրոպական գավաթը: Նախքան Չինաստան ժամանելը, Չեմպիոնների լիգայի Տրոֆի-տուրը եղել է Մեքսիկայում, Թանզանիայում և Քենիայում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Այժմ մրցանակը վերադառնում է Եվրոպա և ցուցադրվելու է Մյունհենում, որտեղ մայիսի 19-ին տեղի կունենա ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |