Օլիմպիական ջահը բազմակողմանի փորձարկում է անցել Մյունխենում BMW կոնցեռնի կենտրոնում12 ապրիլի 2012 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական ջահը, որը Միացյալ Թագավորությունում տանելու են 2012-ի խաղերի կրակի էստաֆետի մասնակիցները, բազմակողմանի փորձարկում է անցել Մյունխենում BMW գերմանական կոնցեռնի հետազոտական նորարարական կենտրոնում: Ինչպես հաղորդել են օլիմպիադայի մասնակիցները, երկու առանձին նմուշները հաջողությամբ տարել են փորձությունն աերոդինամիկ թունելում համակարգչային ծրագրի կողմից տրված պայմաններում: Բրիտանական մասնագետների կողմից մշակված ջահի վրա փչել է քամի, որի արագությունը գերազանցել է 80 կմ/ժ, գտնվել է արտակարգ ջերմաստիճանի պայմաններում: BMW տեխնոլոգիական բաժնի ղեկավար Ռալֆ Հուբերի խոսքով, ջահը փորձությունների է ենթարկվել, հաշվի առնելով այն անակնկալները, որոնք կարող է ամռանը մատուցել բրիտանական եղանակը: «Մենք փորձել ենք կրակը հանգցնել քամիով, արևով, անձրևով և նույնիսկ ձյունով, բայց մեզ դա այդպես էլ չի հաջողվել»,- ասել է Հուբերը: Այժմ ջահը ցանկանում են փորձարկել բարձր լեռնային պայմաններում: Լոնդոնցի դիզայներներ Էդվարդ Բարբերի և Ջեյ Օսգերբիի կողմից մշակված տեխնոլոգիական նորույթն ունի 8 հազար անցքեր՝ օլիմպիական կրակի բրիտանական էստաֆետի մասնակիցների թվով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |