Ռուսական մասնավոր «Սելենոխոդ» լուսնագնացը կմասնակցի Google Lunar X PRIZE մրցույթին12 ապրիլի 2012 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսական մասնավոր «Սելենոխոդ» լուսնագնացի առաջին նախատիպը կմասնակցի Google Lunar X PRIZE մրցույթին: Մրցութային ֆոնդը 30 մլն դոլար է, «Սելենոխոդի» առաջին նախատիպը կստեղծվի արդեն գալիք ամռանը, ՌԻԱ Նովոստի գործակալությանն է հայտնել «Սելենոխոդի» ՍՊԸ գործադիր տնօրեն Սերգեյ Սեդիխը: Սեդիխն ու նրա գործընկերները միակ ռուսական թիմն է, որը մասնակցում է մրցույթին: Թիմի մասնակիցներն արդեն մշակել են ինքնագնաց լուսնային ռոբոտի, որը շատ է տարբերվում խորհրդային լուսնագնացներից: Ըստ մրցույթի պահանջների, մասնակիցները պետք է մասնավոր միջոցներով անօդաչու սարք ստեղծեն, որը մինչ 2015թ. ավարտը կհասնի Լուսնի մակերեսին, առնվազն 500 մ կանցնի ու Երկիր կփոխանցի տեսանյութեր ու լուսանկարներ: Հաղթողը 20 մլն դոլար կստանա, սակայն այն կնվազի մինչև 15 մլն դոլար, եթե մինչ այդ հաջողությամբ իրականացվի պետության կողմից ֆինանսավորվող լուսնային առաքելությունը: Հայտերի ընդունումը փակվել է 2010թ. վերջում, այս պահի դրությամբ մրցույթին մասնակցում է 26 թիմ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |