Հայաստանի երիտասարդական նվագախումբը բացել է Գյումրիի «Վերածնունդ» փառատոնը

Հայաստանի երիտասարդական նվագախումբը բացել է Գյումրիի «Վերածնունդ» փառատոնը

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Վերածնունդ» միջազգային փառատոնի պաշտոնական բացումը:

Այն երկրորդ անգամ բացեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):

«Այսօր Գյումրիում անցկացվում է միջազգային փառատոն, որում շատ կարևորվում է երիտասարդների մասնակցությունը, և հատկանշական է, որ միջոցառմանը ոչ միայն մասնակցում են բազմաթիվ երիտասարդներ, այլև հենց հանդիսատեսի մեծամասնությունն էլ երիտասարդներն են, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ երիտասարդներն անտարբեր չեն դասական երաժշտության նկատմամբ», ասում է Սմբատյանը:

Միջոցառմանը ներկա էին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Փյունիկ» մարդկային ռեսուսների զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` Լևոն Սարգսյանը և այլ բարձրաստիճան անձիք:

Փառատոնը շարունակվելու է մինչև ապրիլի 19-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---