«Երևան-2012-ը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառման համար կառավարությունը կծախսի 300 մլն դրամ

«Երևան-2012-ը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառման համար կառավարությունը կծախսի 300 մլն դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն ապրիլի 12-ի նիստին որոշում է կյացրել պահուստային հիմնադրամից ՀՀ մշակույթի նախարարությանը 2012-ի առաջին եռամսյակում տրամադրել 300 մլն դրամ:

Առանձնացված միջոցները որպես նվիրաբերություն տրամադրվելու են «Գիրք» հիմնադրամին`«Հայկական տպագրության 500-ամյա» և «Երևանը` 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրերի շրջանակներում համաքաղաքային միջոցառումների կազմակերպման համար: Մասնավորապես, միջոցները կծախսվեն բացման պաշտոնական արարողության և տոնական համերգի կազմակերպման վրա:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---