Միշել Պլատինի. Ուկրաինան մոտ է ֆուտբոլի ԵԱ եզրափակիչ մասի իդեալական կազմակերպմանը

Միշել Պլատինի. Ուկրաինան մոտ է ֆուտբոլի ԵԱ եզրափակիչ մասի իդեալական կազմակերպմանը

PanARMENIAN.Net - Ուկրաինան մոտ է ֆուտբոլի 2012թ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մասի իդեալական կազմակերպմանը: Այս մասին ապրիլի 12-ին Լվովում ասել է Միշել Պլատինին` ՈւԵՖԱ-ի Դիտորդական խորհրդի նիստի արդյունքներն ամփոփելով: Ըստ նրա, հանդիպումը նվիրված էր առաջնության կազմակերպչական վերջին արդյունքներն ամփոփելուն: «Այս այցը շատ կարճ է: Մինչև EURO-ն մնացել է մի քանի շաբաթ, և մենք հավաքվել ենք, որպեսզի քննարկենք որոշ պահեր, կատարելագործենք որոշ դետալներ:

Ընդհանուր առմամբ նախապատարաստական աշխատանքները հիանալի են ընթանում»,-ընդգծել է ՈւԵՖԱ նախագահը:

«Ուկրաինան մեծ ճանապարհ է հարթում: EURO-ի կազմակերպման հարցում մենք կատարելություն ենք պահանջում: Մենք հրաշալի առաջնություն ենք ունենալու»,-ընդգծել է Պլատինին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---