«Ոչ գրանտակեր Վանյանօղլուներին և հակահայկականությանը» պաստառներով երիտասարդները մշակույթի նախարարության դիմաց են (վիդեո)![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - «Ոչ գրանտակեր Վանյանօղլուներին և հակահայկականությանը» պաստառներով այսօր Արամ Խաչատրյանի արձանի մոտ 20-ից ավելի երիտասարդներ էին հավաքվել: Երիտասարդները շարժվել են մշակութի նախարարություն հանձնելու համար բաց նամակը, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանը ոչ մի դիվանագիտական եւ առավել եւս մշակութային կապեր չունի Ադրբեջանի հետ, ուստի պետք է առհասարակ արգելվեն նման փառատոները Հայաստանում: Մանավանդ հիմա` ապրիլ ամսին, երբ հիշում ենք Մարաղայի ջարդերը»,-PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ակցիայի մասնակից Էդգար Խաչատրյանը: Հայրենասիրական երգեր երգելով, «ոչ դավաճանությանը», «ոչ վանյանօղլուներին» կոչերով, թռուցիկներ բաժանելով երիտասարդները հասան մշակույթի նախարարություն` հանձնելու բաց նամակը: Մշակույթի նախարարության շենքի դիմաց բաց նամակն ընթերցելուց հետո, երիտասարդների ներկայացուցիչները պետք է հանձնեն նախարարություն, սակայն մինչ ժամը 14:00-ն այնտեղ ընդմիջում է: Հիշեցնենք, որ Գյումրիում Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնը Գեորգի Վանյանի նախաձեռնությամբ, ԱՄՆ դեսպանատնից ստացած գրանտով հերթական անգամ փորձում է անցկացնել այսպես կոչված ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Նմանատիպ փառատոները նախորդ տարիներին արդեն տապալվել են: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |