«Ինչ են ուզում տղամարդիկ» ներկայացումը զուտ կոմեդիա չէ, ասում են Ելենա Վորոբեյը և Իվար Կալնինշը

«Ինչ են ուզում տղամարդիկ» ներկայացումը զուտ կոմեդիա չէ, ասում են Ելենա Վորոբեյը և Իվար Կալնինշը

PanARMENIAN.Net - «Ինչ են ուզում տղամարդիկ» ներկայացումը, որը հայ հանդիսատեսին ներկայացնելու են լատվիացի հայտնի դերասան Իվար Կալնինշը, ռուս դերասանուհի Ելենա Վորոբեյը, Միրոսլավա Կարպովիչը և Դմիտրի Մալաշենկոն, պատմելու է սիրո մասին, որը կենցաղում արժեզրկվել է: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ ասաց Վորոբեյը, ներկայացման յուրահատկությունն այն է, որ ամենը տղամարդու ձեռքի գործն է և ողջ պիեսը պտտվում է տղամարդու շուրջ:

Վորոբեյը խոստովանեց, որ միշտ երազել է մարմնավորել իսկական հերոսուհու, քանի որ նրա դերերի մեծ մասը կատակերգական են:

Դերասանների խոսքով, պիեսը զուտ կատակերգություն չէ, որ ոնց բեմադրես կամ խաղաս, կստացվի: Այստեղ մեծ աշխատանք է կատարվել, մեծ է նաև ռեժիսորի աշխատանքը:

Ներկայացումը տեղի կունենա այսօր` Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---