Ծաղկաձորում կանցկացվի gt hackathon Armenia 2012-ը![]() 12 ապրիլի 2012 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորում ապրիլի 27-29-ը կկայանա gt hackathon Armenia 2012-ը: Հաքաթոնի նպատակն է ստեղծել ծրագրեր, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգի վրա և հավելումներ (extensions/apps) Google Chrome բրաուզերի համար, ինչպես նաև մեծացնել հետաքրքրությունը մոբիլ և ցանցային տեխնոլոգիական լուծումների հանդեպ:Գրանցումը տևելու է մինչև ապրիլի 18-ը: Այնուհետև միջոցառման կազմակերպիչների կողմից կդիտարկվեն բոլոր գրանցված նախագծերը և կընտրվեն լավագույնները, որոնք կմասնակցեն ծրագրին: Մասնակիցները կկարողանան աշխատել իրենց նախագծերի վրա մինչև ապրիլի 27-ը: Ապրիլի 27-ի երեկոյան թիմերը կուղևորվեն Ծաղկաձոր, որտեղ պետք է հաքաթոնի երկու օրերի ընթացքում շարունակեն աշխատել իրենց նախագծերի վրա, իսկ հաքաթոնի երկրորդ օրվա վերջում պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը՝ հնարավորինս պատրաստ վիճակում: Հաքաթոնի ընթացքում մասնակիցները կարող են ստեղծել իրենց ծրագրերը ինչպես 0-ական վիճակից, այնպես էլ շարունակելով նախկինում ստեղծված ծրագրերը, եթե դրանք դեռևս չեն հրապարակվել ինտերնետային ոչ մի աղբյուրում: Նախապատվությունը կտրվի այն ծրագրերին, որոնք կաշխատեն բջջային օպերատորների կամ էլեկտրոնային վճարման համակարգերի հետ: Միջոցառման ավարտից հետո մասնակիցների կողմից կկատարվի ստեղծված ծրագրի նախնական վիճակի 5 րոպեանոց դեմո-ցուցադրություն, որից հետո ժյուրիի անդամները կորոշեն երկու հաղթողներին` «Լավագույն ծրագրային լուծում Android ՕՀ-ով սարքերի համար» (մրցանակը` Galaxy Nexus սմարթֆոն) և «Լավագույն ծրագրային լուծում Chrome դիտարկիչի համար» (մրցանակը` HTC Flyer պլանշետային համակարգիչ) անվանակարգերում: Հաքաթոնին գրանցվելու համար և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար պետք է այցելել միջոցառման պաշտոնական կայքը` http://gt.hackathon.am: gt hackathon Armenia 2012-ի կազմակերպիչներն են Google Technology User Group Armenia-ն և Սոցիալական մեդիայի հայկական ասոցիացիան (Armenian Social Media Association): Հաքաթոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |