Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կժամանի Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը![]() 12 ապրիլի 2012 - 15:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-17-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում Բելառուսի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը և վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախատեսված են նաև Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարների հանդիպումն ու համատեղ մամուլի ասուլիսը: Սերգեյ Մարտինովը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |