Վարչապետ. Մենք հարյուր տոկոսով կատարելու ենք մեր պարտավորությունները![]() 12 ապրիլի 2012 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Գործադիրն ի գիտություն է ընդունել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված 2008-2012 թթ. պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը։ Դրանց իրականացման համար ՌուսաստանիԴաշնությունից ստացված վարկային միջոցներից նախատեսվել է 250 մլն ԱՄՆ դոլար կամ 92 մլրդ 500 մլն դրամ։ 2009-2011 թթ. վճարված և ՀՀ 2012 թ. պետբյուջեով նախատեսված գումարները վճարելու դեպքում 2012 թ. տարեվերջին ծրագրի իրականացման համար հատկացված ընդհանուր գումարը կկազմի ավելի քան 84 մլրդ դրամ, իսկ կառուցված բնակարանների (բնակելի տների) ընդհանուր թիվը` 4 հազար 617, ասվում է կառավարության մամլո հաղորդագրության մեջ։ Ըստ կանխատեսման` ծրագրի իրականացումից հետո լուծում կպահանջի 1008 ընտանիքի բնակարանային խնդիրը, որը կլուծվի Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի գյուղական համայնքներում մեկ սենյականոցի հավակնող 400 ընտանիքի ԲԳՎ ծրագրի, իսկ մնացած 608 ընտանիքինը` բնակարանային շինարարության ծրագրով։ Այս տարբերակով անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ 1.5 մլրդ միջոցների հատկացման, ինչի արդյունքում ծրագրի ամբողջական արժեքը կլինի 85 մլրդ 511 մլն դրամ։ Փաստաթուղթը, վարչապետի դիտարկմամբ, բովանդակում է աղետի գոտու ամբողջական պատկերը, թե ռուսական վարկից տրամադրված 250 մլն դոլարն ինչպես է ծախսվել։ «Մենք հարյուր տոկոսով կատարելու ենք մեր պարտավորությունները», - շեշտել է իգրան Սարգսյանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |