Փորձագետ. ՌԴ համար կարևոր է ոչ թե Գաբալայի ՌԼԿ օգտագործումը, այլ ներկայությունն Ադրբեջանում12 ապրիլի 2012 - 15:58 AMT PanARMENIAN.Net - «Գաբալայի ՌԼԿ-ն հնացել է և դրա արդյունավետությունը շատ ցածր է»,- այսօր մամլո ասուլիսում հայտնել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Եթե Ռուսաստանին ՀՀՊ համալիր է անհրաժեշտ Կովկասում, ապա նա պետք է նոր սերնդի համակարգ կառուցի կամ հիմնվի Արմավիրում (Ռուսաստան) տեղակայվածի վրա: Գաբալայի խնդիրը քաղաքական է. Ադրբեջանն ուզում է օգտագործման գնի բարձրացմամբ (մինչև $300 մլն) Ռուսաստանին ստիպել լքել իր տարածքը, մինչդեռ Ռուսաստանը հակառակը` ձգտում է մնալ, անկախ նրանից` ՀՀՊ համակարգը լավ կգործի, թե ոչ, Մոսկվայի համար, ամենայն հավանականությամբ, կարևոր է ներկայությունը երկրում: Փորձագետի խոսքով` ռուսական լրատվամիջոցներում գնալով ավելի հաճախ են խոսում Ադրբեջանի հետ բանակցություններում խնդիրների մասին, բայց եթե Ռուսաստանը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է համարում իր ներկայությունն Ադրբեջանում, ապա միջոց կգտնի պայմանավորվելու ադրբեջանական իշխանությունների հետ: Իսկ եթե Ռուսաստանին ՀՀՊ համակարգ է հարկավոր, ապա միանգամայն հավանական է, որ նա սկսի նորը կառուցել ավելի հարմար վայրում, քանի որ խորհրդային տարիներին կառուցված Գաբալայի համալիրը ներկա պահին չի համապատասխանում անհրաժեշտ պահանջներին: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |