Քաղաքապետարանն այս տարի երևանցիներին 60 առողջարանային ուղեգիր է տրամադրել![]() 12 ապրիլի 2012 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը ապրիլի 11-ի դրությամբ քաղաքացիներին տրամադրել է 60 առողջարանային ուղեգիր: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Գանձաղբյուր» ուղեգրվել է 25 մարդ, «Արզնի առողջարան»` 20 և «Ջերմուկ աշխարհ» 14 մարդ: Ուղեգիր ստանալու համար դիմել է 216 քաղաքացի: Առողջարանային ուղեգրերի տրամադրման գործընթացում առաջնահերթություն է տրվել հաշմանդամ ազատամարտիկներին, նրանց ընտանիքների հաշմանդամ անձանց, զոհված ազատամարտիկների ընտանիքների հաշմանդամ անձանց ու Չեռնոբիլի վթարից տուժած հաշմանդամներին։ 2011 թվականի ընթացքում Երևանի քաղաքացիներին տրմադրվել է Հայաստանի առողջարանների 211 ուղեգիր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |