Անվճար բուժման կամ վիրահատության համար քաղաքապետարան դիմած երևանցիների թիվն ավելացել է

Անվճար բուժման կամ վիրահատության համար քաղաքապետարան դիմած երևանցիների թիվն ավելացել է

PanARMENIAN.Net - 2012 թվականի հունվար-մարտ ամիսներին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը անվճար բուժման կամ վիրահատության համար տրամադրել է 308 ուղեգիր:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախորդ տարվա համեմատ դիմողների թիվն ավելացել է. քաղաքացիների կողմից ստացվել է 373 դիմում։ Հիմնականում գերակշռում են ընդհանուր վիրաբուժության և ակնաբուժության համար տրամադրված ուղեգրերը։

Պետական պատվերի ուղեգիրը տրամադրվում է միջնորդագրերի հիման վրա` թոշակառուններին, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված այն անձանց, ում միավորը 36,00-ից ցածր է։ 2011 թվականին դիմել են 1302 քաղաքացի, որոնցից 657-ին տրամադրվել է պետական պատվերի ուղեգիր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---