Թեհրանում անարդյունավետ են համարում ճնշումը Իրանի ժողովրդի վրա![]() 12 ապրիլի 2012 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Իրանի և 5+1 խմբի բանակցությունների նոր փուլի շեմին Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին անարդյունավետ է համարել ճնշումը Իրանի ժողովրդի վրա: «Իրանը պատրաստ է կառուցողական երկխոսության հետագա համագործակցության նպատակով»,-հավելել է նա: Ըստ նրա, «33-ամյա փորձը ցույց է տալիս, որ Իրանի հետ հարաբերություններում հաջողության կարելի է հասնել միայն երկխոսության ու համագործակցության ռազմավարության շնորհիվ»: Քաղաքագետների պատկերացմամբ Իրանի ու «վեցնյակի» երկխոսության նոր փուլը մի փոքր տարբերվում է նախորդից, որը տեղի ունեցավ 2011թ. հունվարին նույնպես Ստամբուլում: Տարբերվում է ոչ թե Իրանի դիրքորոշման փոփոխմամբ, այլ այն ակնկալիքով, որ Արևմուտքը վերջապես խոստովանել է անցած տարվա ընթացքում միջուկային հարցում առկա իրողությունները: Ինչպես նախօրեին ասել էր Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Ակբար Սալեհին, Թեհրանն այս ընթացքում պատրաստ էր շարունակել երկխոսությունը, սակայն Արևմուտքը չօգտվեց այդ հնարավորությունից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |